«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Երբ անհայտ բացակայող է կոմունալ բաժինը

Երբ անհայտ բացակայող է կոմունալ բաժինը
02.06.2015 | 00:17

Քաղաքապետարանը, կարծում եք, միայն կենտրոնական փողոցներն ու մայրուղինե՞րն է ասֆալտապատում։ Սխալվում եք չարաչար։ Մեր հրապարակումներից մեկին ի պատասխան սկսեց ասֆալտապատել Սարի թաղի 26-րդ փողոցը։ Ավելի ստույգ` փողոցի մի մասը, հասնելով մինչև թիվ 34 տուն։ Հասավ ու կանգ առավ։ Այստեղ որևէ տմարդի բան չփնտրեք. քաղաքը բարեկարգվում-ասֆալտապատվում է փոխանցումավազքի մեթոդով, փողոցը մի ծայրից բարենորոգում է քաղաքապետարանը, գործը մինչև փողոցի վերջն է հասցնում վարչական շրջանը։ ¥Սարի թաղի 26-րդ փողոցը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում¤։ Վարչական շրջանի կոմունալ բաժինը ասֆալտապատման փոխանցումավազքի փայտիկն ընդունելով` մոլորվում-կանգնում է։ Վարչական շրջանը խճապատում է 26-րդ փողոցի իր բաժին հատվածը և դառնում է անհայտ բացակայող։ Բնականաբար, փողոցի բնակիչները դիմում են «Իրատեսին» և հայտարարություն են ներկայացնում, թե ահա այսպես ու այսպես, խնդրում ենք շտապ բերման ենթարկել այս անբարեխիղճ դասալիքին։ Զանգահարեցի կոմունալ բաժին, ասացին, թե այսօր չէ, վաղը կասֆալտապատվի։ Անցավ տասը օր։ Դարձյալ ահազանգ հնչեց Սարի թաղից, բնակիչները դարձյալ խնդրում էին գտնել դասալիքին և բերման ենթարկել, այսինքն, ստիպել ավարտելու 26-րդ փողոցի համայնքապատկան հատվածի ասֆալտապատումը։ Բնականաբար, բնակիչների արդար զայրույթը փոխանցվում է թերթին, թերթից անցնում է ինձ, ես էլ այն բազմապատկելով` ուղղում եմ Երևանի Էրեբունի վարչական շրջանի կոմունալ բաժնին (բաժնի պետն է մեծարգո բարենորոգիչ Էդուարդ Ենոքյանը)։
Կարկաչուն ձայնով մի աղջիկ օլիմպիական հանգստությամբ մարում է բնակիչների, մեր թերթի և տողերիս հեղինակի արդար զայրույթը, ցնցող մի հիմնավորմամբ` անձրևները կդադարեն, կասֆալտապատվի։ Այսինքն, անձրևները Երևանով մեկ չեն խանգարում ասֆալտապատման աշխատանքներին, Սարի թաղի 26-րդ փողոցի մի հատվածում, պարզվում է, խանգարում են։ Կամ գուցե ինչ-որ մթին սարիթաղյան խորհուրդ կա այստեղ, խորին մի գաղտնիք, որը հայտնի է միայն Էրեբունի վարչական շրջանի՞ն։
Ինչևէ, անձրևները դադարել են, սպասենք Էրեբունի վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Էդուարդ Ենոքյանի պատասխանին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ